Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Վարչական շրջանների բնապահպանական վիճակի հետազոտմանը նվիրված գիտաժողով՝ Երևանում

Վարչական շրջանների բնապահպանական վիճակի հետազոտմանը նվիրված գիտաժողով՝ Երևանում
13.02.2015 | 12:14

Հոկտեմբերի 25-26-ը Երևանում կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով միջազգային գիտաժողովը։

Գիտական համաժողովը նվիրված է վարչական շրջանների բնապահպանական վիճակի հետազոտմանը: Կքննարկվեն նոր մոտեցումներ, որոնք աջակցում կամ պատասխանում են արդեն գոյություն ունեցող կամ հեռանկարային խնդիրների կամ կիրառությունների արդյունավետությանը:
Տարբեր երկրներից ժամանած գիտնականներ կներկայացնեն աշխատանքներ հետևյալ բնագավառներից՝ շրջակա միջավայրի բնապահապանություն և վերահսկում, շրջակա միջավայրի անթրոպոգենային աղտոտման հայտնաբերումը, վերամշակմամբ աղտոտիչներից օգտակար արգասիքների ստացումը, արտակարգ իրավիճակներում որակական և քանակական բնապահպանական պետական գնահատում և այլն։
Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊԿ ինստիտուտի ՀՀ ազգային ներկայացուցչությունը, Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Դիտվել է՝ 6026

Մեկնաբանություններ